AM
26 Հոկտեմբեր 2026 - 14:47 AMT

Քննարկվել են 2027-ին Երևանում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը վերաբերող հարցեր

Չինաստանում քննարկվել են 2027-ին Երևանում կայանալիք ծանրամարտի ԱԱ-ին վերաբերող հարցեր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նա, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի հետ, մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որն անցկացվում է Չինաստանի Նինբո քաղաքում։

«Քննարկվող հարցերի թվում են հաջորդ տարի՝ 2027 թվականին, Երևանում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը վերաբերող հարցերը»,- նշել է նա։

Նինբո քաղաքում առաջիկա օրերին նախատեսվում է ծանրամարտի աշխարհի առաջնության մեկնարկը։