AM
27 Հոկտեմբեր 2026 - 15:45 AMT

Քրհետապնդում` գործարարներ Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը:

Դատախազի որոշմամբ՝ Նարեկ Նալբանդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության համար։

Դավիթ Ղազարյանի նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն հոդվածով, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով շորթման համար։

Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ գործարար Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է իրեն և իր ընտանիքին, և որ հանձնարարել է, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն։ Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց հայտնի էր դարձել, որ 2026 թվականի փետրվարի 26-ին «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։ Գլխավոր դատախազությունից չէին մանրամասնել, թե վարույթը Քրեական օրենսգրքի որ հոդվածով է նախաձեռնվել։