Հոկտեմբերի 27-ին Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհի Սոֆիան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Նորին մեծություն Սոֆիային, մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ։
Վարչապետը ողջունել է նրա այցը և հույս հայտնել, որ նա մեր երկրից կստանա ջերմ տպավորություններ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս տարի արդեն Իսպանիայի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախ վարչապետ Պեդրո Սանչեսի, ապա թագուհի Սոֆիայի այցերը Հայաստան վկայում են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ քաղաքական երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։
Թագուհի Սոֆիան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է ջերմ հյուրընկալությամբ ու մեր երկրով։
Թագուհի Սոֆիան Երևանում մասնակցելու է արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև պատրաստվում է այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր, ներկա գտնվել Հայաստան-Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների:
Նրա այցը կտևի մինչև հոկտեմբերի 29-ը:





