AM
27 Հոկտեմբեր 2026 - 17:24 AMT

Հայաստանում է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը, որին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Դիմավորեցի Սաուդյան Արաբիայի Թագավորության Նորին Արքայական Մեծություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանում գտնվող Իսպանիայի թագուհի Սոֆիան մասնակցելու է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը:

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան երկար տարիներ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չեն ունեցել։ Դրանք հաստատվել են 2023 թվականի նոյեմբերի 25-ին։