Հայաստանի Ազգային ժողովը 90 կողմ, 0 դեմ և 8 ձեռնպահ ձայներով հաստատել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ վավերացնելով երկրի մասնակցությանը վերաբերող փաստաթուղթը։
«Ուժեղ Հայաստանը» կողմ է քվեարկել, «Հայաստանը»՝ ձեռնպահ, հայտնում է Factor.am-ը:
Խաղաղության խորհուրդը Թրամփի նախաձեռնած միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է նախ Գազայի հետպատերազմյան կառավարման ու վերականգնման համար, բայց հայտարարված հավակնությունն ավելի լայն է՝ այլ հակամարտությունների կարգավորմանն էլ մասնակցել։
Նախնական կանոնադրության վերաբերյալ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ սովորական անդամակցությունը նախատեսված է երեք տարով՝ առանց պարտադիր 1 միլիարդ դոլարի վճարման, իսկ 1 միլիարդ դոլարի ներդրումը հնարավորություն էր տալիս ստանալ մշտական անդամակցություն։





