AM
28 Հոկտեմբեր 2026 - 18:24 AMT

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է ակումբը:

Պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ:

«Ակումբը իր խորին շնորհակալությունն է հայտնում Ռոբերտ Արզումանյանին անցած ճանապարհի, նվիրումի և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Մաղթում ենք նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Ուրարտուի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Ֆրանսիսկո Կոմպանը:

Ռոբերտ Արզումանյանը միացել էր ակումբին 2025 թվականի ամռանը։ «Ուրարտուն» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 45 հանդիպում, որտեղ տոնել է 21 հաղթանակ։