AM
27 Հոկտեմբեր 2026 - 18:14 AMT

Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն

Ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը (63 կգ) նվաճել է 2026 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալը՝ եզրափակիչում 8։4 հաշվով հաղթելով ադրբեջանցի Նիհաթ Մամեդլիին, որը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է։

31-ամյա Ասլանյանը մրցաշարի ընթացքում տարել է չորս վաղաժամ հաղթանակ և եզրափակիչում նույնպես առավելության հասել մրցակցի նկատմամբ, հայտնում է Radar.am-ը:

Ասլանյանի համար սա աշխարհի առաջնություններում կարիերայի առաջին ոսկե մեդալն է։

Գևորգ Թադևոսյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ֆիլչակովին և բրոնզե մեդալ նվաճել։ Մենամարտի ավարտը, սակայն, ուղեկցվել է լարվածությամբ։ Ուկրաինացի ըմբիշը չելենջ է պահանջել՝ վիճարկելով մրցավարների որոշումը, սակայն բողոքը մերժվել է։ Դրանից հետո Ֆիլչակովը չի ընդունել պարտությունը, և գոտեմարտն ավարտվել է լարված մթնոլորտում։

Սա Թադևոսյանի առաջին մեդալն է ըմբշամարտի մեծահասակների մրցաշարերում։