Արցախյան մշակույթն ու խոհանոցը ներկայացվել է Երևանում անցկացվող COP 17-ի պաշտոնական հարթակից դուրս՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի առջև, հայտնում է Արցախի հեռուստատեսությունը:
Արցախյան մշակույթի ու հասարակական գործիչները փորձել են այս կերպ հրավիրել COP 17-ին մասնակցող օտարերկրացիների ուշադրությունը՝ ընդգծելով արցախցիների բնիկ ժողովուրդ լինելու և հարուստ մշակույթ ունենալու հանգամանքը։
COP17-ը մերժել էր արցախյան մի քանի հասարակական կազմակերպությունների մասնակցությունը։





