Հոկտեմբերի 29-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը այցելել է «Հնդկաստանի արդյունաբերության համադաշնություն» (Confederation of Indian Industry), Invest India ներդրումների խթանման գործակալություն, ինչպես նաև Հնդկաստանի դեղագործական արտադրանքի արտահանման խթանման խորհուրդ (Pharmexcil)։
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը և արդի միտումները, արտահանման շուկաների բազմազանեցման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության ընդլայնմամբ ստեղծված նոր տնտեսական հնարավորությունները։
Զրուցակիցները քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներըտեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունները։
Երկուստեք կարևորվել են երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատումը, առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։





