AM
30 Հոկտեմբեր 2026 - 12:57 AMT

Քննարկվել են Ֆրանսիայում հայոց լեզվի և մշակույթի տարածման հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Պլեսի Ռոբանսոն քաղաքի փոխքաղաքապետի և «ՕԴԱՐԻՖ» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթական ու մշակութային համագործակցության խորացման հեռանկարներին։

Քննարկման առանցքում են եղել Ֆրանսիայում հայոց լեզվի, պատմության և մշակութային ժառանգության ճանաչելիության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները։ Միաժամանակ կարևորվել է Հայաստանում ֆրանսերենի տարածման և հանրահռչակման գործընթացը, ինչպես նաև երկու պետությունների կրթական հաստատությունների միջև գործընկերային կապերի ընդլայնումը։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև 2027 թվականին Հայաստանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի կազմակերպչական նախապատրաստական աշխատանքներին։ Մասնավորապես, քննարկվել են այդ միջոցառմանը ֆրանսահայ համայնքի մասնակցության և ներգրավվածության հնարավորությունները։

Ֆրանսիական կողմն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու խաղերի հետ կապված կամավորական ծրագրերի իրականացմանը։