AM
30 Հոկտեմբեր 2026 - 13:27 AMT

Մաթևոսյանն ու Բարբյուն անդրադարձել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը

COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբյուի հետ, անդրադարձել COP17-ի բանակցային օրակարգում ընդգրկված առանցքային խնդիրներին, ինչպես նաև ընթացող բանակցությունների զարգացմանն ու դրանց հետագա ընթացքին առնչվող հարցերին։

Կարևորվել է Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը՝ օրակարգային հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներ ձևավորելու և համաձայնության հասնելու նպատակով։ Ընդգծվել է նաև կողմերի կառուցողական ներգրավվածության և փոխզիջման պատրաստակամության կարևորությունը՝ համաժողովի արդյունավետ ավարտն ապահովելու համար։

Հոկտեմբերի 18-ի երեկոյան Երևանի «Մերիդիան» կենտրոնում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի, պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել և ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա նշել է, որ Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ: