Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղության գործընթացը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական առաջընթացին։
Նա այս մասին հայտարարել է Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում, հայտնում է APA-ն:
«Տարածաշրջանում ներկայում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին առանձնահատուկ կարևորություն են ստանում Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղության և կայունության ամրապնդումը, խաղաղ համակեցության ու երկխոսության շարունակականությունը»,- հայտարարել է Կոբախիձեն։
Անդրադառնալով վրաց-ադրբեջանական հարաբերություններին՝ Կոբախիձեն կարևորել է երկու պետությունների միջև տնտեսական գործընկերության շարունակական ընդլայնումը։





