AM
30 Հոկտեմբեր 2026 - 17:43 AMT

Սևակ Միքայելյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ

Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում Սևակ Միքայելյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում։ Նրա թեկնածությանն աջակցել է 63 պատգամավոր, 28-ը դեմ է քվեարկել։

Քվեարկության արդյունքները խորհրդարանի նիստում հրապարակել է Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը, հայտնում է Factor.am-ը:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ խորհրդարանի 105 պատգամավորներից քվեարկության գործընթացին մասնակցել է 91-ը։ Քվեատուփում հաշվարկվել է նույնքան՝ 91 քվեաթերթիկ։ Անվավեր քվեաթերթիկներ չեն արձանագրվել։

Արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո Ազգային ժողովի նիստը նախագահողը շնորհավորել է Սևակ Միքայելյանին՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու առթիվ։