IDBank-ն ու Իդրամն ամփոփել են COP17-ում գործընկերների հետ իրենց մասնակցությունը՝ ներկայանալով կայուն զարգացման և կենսաբազմազանության ոլորտներում մի շարք առանցքային նախաձեռնություններով։
IDBank-ը, «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի և Մատենադարանի հետ համատեղ, առաջին սոսիի տնկմամբ մեկնարկել է Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնման աշխատանքները։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ բնապահպանական խնդիրների լուծումը երկարաժամկետ հանձնառություն է պահանջում։
«Բնապահպանական նախաձեռնություններին աջակցելն IDBank-ի ռազմավարական առաջնահերթությունների շարքում է։ Մեր գործընկերների հետ տարբեր բնապահպանական նախագծերով հանդես գալով՝ մենք արտացոլում ենք մեր հանձնառությունը հասնելու տեսանելի փոփոխությունների և կերտելու կանաչ ու կայուն Հայաստան մեր և գալիք սերունդների համար»,- նշել է Մհեր Աբրահամյանը։
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրությունը նորագույն տեխնոլոգիաների միջոցով ներկայացրել է անտառային էկոհամակարգը։
Ընկերություններն աջակցել են նաև «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության անցկացմանը։ Յոթ հիմնական անվանակարգերի հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է 300,000 դրամին համարժեք idcoin՝ իր բնապահպանական նախագիծը զարգացնելու համար։
Իդրամն ու IDBank-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF), «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ի, «Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերության հետ համատեղ իրականացրին «AI4Biodiversity․ Կարո՞ղ է արհեստական բանականությունը դառնալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առանցքային շարժիչ ուժը» խորագրով պանելային քննարկումը։
COP17-ին ընկերությունների մասնակցությունը ևս մեկ քայլ էր հանուն մեկ նպատակի․ շարունակել ներդնել ռեսուրսներն ու տեխնոլոգիական ներուժը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության և կայուն էկոհամակարգի ձևավորման։
Իդրամ և IDBank ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:





