ՀՀ Ազգային ժողովը նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ընտրվել է ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նրա թեկնածությունն այդ պաշտոնի համար առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները։
Փակ և գաղտնի քվեարկությանը մասնակցել է 100 խորհրդարանական։ Նրանցից 58-ը պաշտպանել է Մինասյանի թեկնածությունը, իսկ 42-ը դեմ է քվեարկել, հայտնում է Sputnik Արմենիան:
Խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ դադարեցրել է իր անդամակցությունը ՀՅԴ-ին՝ պարզաբանելով, որ նման քայլը պայմանավորված է օրենսդրական պահանջով։
Ազգային ժողովում միաժամանակ անցկացվել է երկու փակ, գաղտնի քվեարկություն։ ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի մյուս թափուր տեղի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը, որը նույնպես ընտրվել է հանձնաժողովի անդամ։





