AM
3 Մարտ 2011 - 13:42 AMT

ՀՅԴ-ն իր վրդովմունքն է հայտնում ՀՀ կառավարության շենքի առջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունն իր վրդովմունքն է հայտնում սույն թվականի մարտի 3-ի առավոտյան ՀՀ կառավարության շենքի առջև տեղի ունեցած միջադեպիկապակցությամբ:

Իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցը իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ուժի կիրառմամբ: Տուժել են ՀՀ քաղաքացիներ: Բռնություն է կիրառվել անձեռնմխելիությամբ օժտված ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ:

Դատապարտում ենք տեղի ունեցածը: Իրավասու մարմիններից պահանջում ենք անցկացնել անաչառ քննություն, տալ կատարվածի իրավական գնահատականը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, հաղորդում է ՀՅԴ մամլո ծառայությունը: