Նոյեմբերի 2-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում երեխաների հերթագրման, հերթի ընթացքին հետևելու և հերթագրումը չեղարկելու ծառայությունները տեղափոխվել են YES Երևանի էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Նշված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել YES հարթակ, գրանցվել կամ մուտք գործել YID միասնական մուտքի համակարգի միջոցով և ընտրել համապատասխան ծառայությունը։
Նախկինում այդ ծառայությունները հասանելի էին կայքում։





