Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 5-7-ին՝ ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-7-ին լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի երեկոյան, 5-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Նոյեմբերի 3-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +18․․․+20 աստիճան:





