ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը խաղաղության հաստատման գործընթացից առանձին քննարկման առարկա է, հայտնում է «Ազատությունը»:
«Գերիների, պահվող անձանց հարցը, կարծում եմ, պետք է նույնիսկ մինչև դա լուծված լինի: Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի մինչև դա լուծված լինի այդ հարցը», – ասել է պատգամավորը։
Ադրբեջանի բանտերում ներկայում պահվում է 19 հայ գերի։ Նրանց նկատմամբ կայացվել են ազատազրկման դատավճիռներ՝ 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ պատիժ։ Ադրբեջանում անցկացվող այդ դատավարություններն ընթանում են փակ պայմաններում՝ առանց միջազգային դիտորդների և լրատվամիջոցների ներկայության։





