Վայոց ձորի մարզի Արենի համայնքին կփոխհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ՝ 2011 թվականին կայացած հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճռի հիման վրա։
ՀՀ գլխավոր դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 26-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պատասխանող կողմեր ներգրավելով Վայոց ձորի մարզի Արենի համայնքին և մեկ ֆիզիկական անձի։
Դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել 2011 թվականի ապրիլի 14-ին կազմակերպված հողամասի աճուրդը, ինչպես նաև կիրառել գործարքի անվավերությունից բխող իրավական հետևանքները։
Գործի քննության արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 20-ին վճիռ է կայացրել՝ ամբողջությամբ բավարարելով Գլխավոր դատախազության ներկայացրած հայցապահանջները՝ դատարանն անվավեր է ճանաչել աճուրդը, որի առարկան եղել է 5 հեկտար մակերեսով հողատարածքը։
Որպես անվավերության հետևանք, դատարանը, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, պարտավորեցրել է ֆիզիկական անձին Վայոց ձորի մարզի Արենի համայնքին հատուցել 5 միլիոն 251 հազար դրամ, ինչը պետք է արվի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:





