AM
3 Նոյեմբեր 2026 - 17:37 AMT

Դատարանը պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է պարտավորեցնել բլոգեր Ռոման Բաղդասարյանին հերքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին տարածած սուտ տեղեկությունները և ներողություն խնդրել, հայտնում է Aysor.am-ը:

Դատարանի վճռով՝ բլոգերը տարածած սուտ տեղեկությունները պետք է հերքի իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի կամ ՀՀ ամբողջ տարածքում տարածվող առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով՝ տեղադրելով դատարանի նախանշած տեքստը զրպարտություն տարածելու և ներողություն խնդրելու բովանդակությամբ։

Բլոգերը հայտարարել էր, թե Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»: