AM
3 Նոյեմբեր 2026 - 18:42 AMT

Հայկ Սարգսյանի հետ կապված քրեական վարույթը փոխանցվել է ՔԿ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին առնչվող քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:

Նա նշել է, որ վարույթը նոր է ստացվել, հայտնում է Radar.am-ը:

«Քրեական վարույթ կա՝ կապված նախկին պատգամավոր, ՔՊ անդամ Հայկ Սարգսյանի հետ, բայց քանի որ նոր ենք այն ստացել Հակակոռուպցիոն կոմիտեից, երբ հանրությանը տեղեկություն տալու տվյալ ունենանք, կիրազեկենք»,- ասել է Պողոսյանը։

Քրեական վարույթը նախաձեռնվել է նախկին պատգամավորի կողմից արտոնյալ պայմաններով երթևեկելու հանգամանքի առնչությամբ։ Գործը վերաբերում է նաև ոստիկանության կողմից այդ հանգամանքը չարձանագրելուն։