Վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Աղավնի Սուքիասյանը։
«Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում»,-ասվում է գրառման մեջ:
Իր հերթին, Քննչական կոմիտեն ևս հայտարարություն է տարածել:
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»,- հայտնում են ՔԿ-ից։





