AM
4 Նոյեմբեր 2026 - 12:21 AMT

Մարինե Թովմասյանը նշանակվել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար

Փաստաբանների պալատի խորհրդի միաձայն որոշմամբ 4 տարի ժամկետով Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Մարինե Սարգսի Թովմասյանը (փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 530)։

Նորանշանակ ղեկավարը պաշտոնական պարտականությունների կատարմանն անցնելու է նոյեմբերի 4-ից։

Մարինե Թովմասյանը փաստաբանական գործունեություն է իրականացնում 2006 թվականից։ Մասնագիտական աշխատանքի ընթացքում նա երկար տարիներ աշխատել է որպես հանրային պաշտպան, ինչպես նաև զբաղեցրել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ ձեռք բերելով գրասենյակի գործունեության կազմակերպման և կառավարման փորձ։