AM
4 Նոյեմբեր 2026 - 11:01 AMT

Էլմիրա Կարապետյանն աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել

Դոհայում ընթացող հրաձգության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ ապահովելով ազգային հավաքականի առաջին մեդալը։

Կանանց 50 մետր ատրճանակով հրաձգության մրցաձևում Էլմիրա Կարապետյանը հավաքել է 542 միավոր և արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: