AM
4 Նոյեմբեր 2026 - 13:32 AMT

ՀՖՖ գործկոմը հավանություն է տվել 5 կանոնակարգի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն հաստատել է 5 կանոնակարգ, որոնք կարգավորում են հայկական ֆուտբոլի կազմակերպչական, ենթակառուցվածքային և արտոնագրման գործընթացները։

Հաստատված կանոնակարգերն ընդգրկում են խաղերի պատվիրակների աշխատանքը, մարզադաշտերի ենթակառուցվածքային չափանիշները, կանանց ակումբային մրցաշարերին մասնակցելու արտոնագրման ընթացակարգերը, սիրողական ֆուտբոլի մրցումների կազմակերպումը և ֆուտբոլային ակումբների արտոնագրումը, հայտնում է Factor.am-ը:

Հաստատված փաստաթղթերն են՝

  1. ՀՖՖ խաղերի պատվիրակների կանոնակարգը՝ 2026 թվականի խմբագրությամբ։
  2. ՀՖՖ մարզադաշտերի ենթակառուցվածքային կանոնակարգը՝ 2026 թվականի խմբագրությամբ։
  3. ՈւԵՖԱ-ի կանանց ակումբային մրցաշարերի համար ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգը՝ 2026 թվականի խմբագրությամբ։
  4. ՀՖՖ սիրողական ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը՝ նախատեսված 2026-2027 թվականների մրցաշրջանի համար։
  5. ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգը՝ 2026 թվականի խմբագրությամբ։