AM
4 Նոյեմբեր 2026 - 11:51 AMT

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի, նոյեմբերի լույս 9-ի գիշերը մինչև -4 կգրանցվի, այդ թվում՝ Երևանում

Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում նոյեմբերի 4-ի համեմատ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը և դրան հաջորդող օրերին Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Երևանում օդում կանխատեսվում է -2․․․-4, հողի մակերևույթին -4․․․-6 աստիճան ցուրտ։

«Պայմանավորված այս հանգամանքով հորդորում են նշված գոտիներում կատարել ամբողջական բերքահավաք:

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ին, 5-ի գիշերն առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-7-ին ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-8-ին լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին՝ +11…+13 աստիճան։