«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքի որոշումը բողոքարկվելու է: Այդ մասին ասել է նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Նա նշել է, որ որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունն ապօրինի էր, հայտնում է Panorama.am-ը:
«Այն իրավական քննադատության չի կարող դիմանալ, բայց դատարանը որոշել է միջնորդությունը բավարարել մեկ ամիս ժամկետով։ Մենք գտնում ենք, որ այնպօրինի, անհիմն որոշում է, մենք անպայման այն բողոքրեկոլւ ենք։ Այն միանշանակ քաղաքական դրդապատճառներ է պարունակում իր մեջ»,-ասել է փաստաբանը:
Նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան, ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություններ են սկսել ինչպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի, այնպես էլ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարույթում գտնվող քրեական գործով միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում ընդհանուր առմամբ 65 հասցեներում։
Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկությունը տևել է մոտ յոթ ժամ, որից հետո Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրան տեղափոխել են Քննչական կոմիտե։ Նա 1 ամսով կալանավորվել է:





