Հայաստանը կարող է 2027 կամ 2028 թվականին պաշտոնական դիմում ներկայացնել Եվրամիությանը՝ լիիրավ անդամակցության գործընթացը սկսելու նպատակով, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից, հայտնում է Aysor.am-ը:
«Չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց նաև գիտեք, որ ԵԱՏՄ գործընկերները բարձրացնում են այդ հարցը՝ կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու
Նախկինում ասել եմ, որ հանրաքվեի առարկա այս պահին գոյություն չունի, որպեսզի մենք կարողանանք այն անցկացնել։ Որպեսզի մենք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք, և մենք գնում ենք այդ ճանապարհով։
Ակնհայտ է ինձ համար, որ պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք, ի վերջո, 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք՝ ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով, մանավանդ, որ մենք ունենք գործող օրենք»,-ասել է Փաշինյանը։





