Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից ընկնելու հետևանքով 5-ամյա տղա է մահացել։ Այդ մասին հայտնել է shamshyan.com-ը
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախնական տվյալները վկայում են, որ երեխան պատուհանից ընկել է անզգուշության հետևանքով։ Դեպքի ստույգ հանգամանքները դեռևս ենթակա են պարզաբանման։
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ տեղի ունեցածի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, հայտնում է Factor.am-ը:
Դեպքի վայրում գտնվող քաղաքացիներից մեկը, որը հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, լրատվամիջոցին ասել է․ «Ձայն լսեցինք ու հետո երեխային հայտնաբերեցինք գետնին ընկած։ Այդ պահին նշված վայրով մի կին էր անցնում, ով, հետո պարզեցինք, որ Երևանի 103 շտապօգնության բժշկուհիներից է, և նա առաջին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել։ Տեղեկացրեցինք Երևանի 103 շտապօգնություն, բավականին արագ՝ 1.5 րոպեի ընթացքում շտապօգնությունը ժամանեց, բայց արդեն մահացել էր։ 3-րդ հարկից պատուհանից է ընկել երեխան։ Տանը եղել է միայն տատիկը, նրան խնամում էին տատիկը, պապիկը և քեռին։ Երեխան հայր չունի, մայրն էլ նախորդ տարի է մահացել»։





