AM
6 Նոյեմբեր 2026 - 10:20 AMT

Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը

Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը նոյեմբերի 4-ին դատարանի որոշմամբ ևս 2 ամսով երկարաձգվել է, հայտնում է «Հրապարակը»:

Լրատվամիջոցի հետ զրույցում Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը հայտնել է, որ պաշտպանական կողմը մտադիր է դատարանի կայացրած որոշումը վիճարկել Վերաքննիչ դատարանում։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ դատական ակտը դեռևս չեն ստացել։

«5 ամիս վկայակոչում են՝ խոչընդոտման ռիսկեր կան, բայց քննչական գործողություններ չեն անում»,– ասել է փաստաբանը։

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված կալանքը նախկինում ևս երկարաձգվել է երկու ամսով։ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։