AM
7 Նոյեմբեր 2026 - 12:55 AMT

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի, որի կատարման համար սահմանվել է 20-օրյա ժամկետ։ Այդ մասին ասվում է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 6-ի կարգադրության մեջ։

Քննության նպատակն է պարզաբանել Առաքելյանի պարտականությունների կատարմանն ու գործունեությանն առնչվող հարցերը, ինչպես նաև ուսումնասիրել կարգապահական տույժ կիրառելու հիմքերի առկայությունը։

Քննությունն անցկացնելու համար ձևավորվել է հանձնաժողով: