TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց, հայտարարել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում:
Նա հավելել է, որ Հայաստանի համար TRIPP-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը:
«Միացյալ Նահանգների համար այն կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև և առաջ է մղում կայուն, բարգավաճ և փոխկապակցված Հարավային Կովկասի հետ կապված մեր ռազմավարական շահը։
Միացյալ Նահանգները համոզված է, որ երբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելու։ Երբ ճանապարհն ու երկաթուղին հատում են սահմանները, դրանք սոսկ ապրանքներ չեն փոխադրում․ դրանք վստահություն են փոխադրում»,-ասել է նա:





