AM
9 Նոյեմբեր 2026 - 18:21 AMT

Խուդաթյան․ Պատասխանել ենք գազի գնի վերաբերյալ ՌԴ-ի նամակին

ՀՀ-ն սահմանված կարգով պատասխանել է գազի գնի վերաբերյալ ՌԴ-ի նամակին, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Մենք սահմանված կարգով պատասխանել ենք։ Բովանդակության մանրամասները թույլ տվեք չբարձրաձայնել. չեմ ցանկանում մեր գործընկերների հետ նամակագրությունը բարձրաձայնել։ Այս պահին ՀՀ քաղաքացիները գազը ստանում են նույն գնով, ինչ ստացել են հունիսին։ Պատասխանը, կարծում եմ, բավականաչափ վստահություն ներշնչեց»,– ասել է Խուդաթյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

ԱԺ–ում տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։

Մայիսի վերջին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը նամակ էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որում ասվում էր էներգակիրների և հում ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին 2013թ.դեկտեմբերի 2-ի միջկառավարական համաձայնագիրը վերանայելու մտադրության մասին, եթե Երևանը շարունակի անդամակցել Եվրամիությանը: