AM
9 Նոյեմբեր 2026 - 18:15 AMT

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Նոր ծառայության միջոցով հնարավոր է վճարումն իրականացնել 3 կամ 6 ամսվա ընթացքում։

Տրամադրման պայմաններ.

  • Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 0%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 0%
  • Նվազագույն գումար՝ 26,000 ՀՀ դրամ
  • Առավելագույն գումար՝ 5,000,000 ՀՀ դրամ

acbaSplit-ի մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։