AM
4 Մարտ 2011 - 08:47 AMT

«ԱրմենՏել» ընկերությունը դարձավ կանանց միամսյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսի գործընկեր

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) դարձավ կանանց միամսյակին նվիրված ամենամյա բարեգործական ցուցահանդես-վաճառքի գործընկեր: Ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Բարեգործական տոնավաճառն անցկացվում է «Կանանց միջոցով և կանանց համար» նշանաբանի ներքո: Այն կազմակերպվում է Հայաստանում երիտասարդ կանանց սոցիալական պայմանների բարելավման նպատակով: Տոնավաճառից ստացված միջոցներն ուղղված կլինեն Երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող տնտեսության ոլորտում կանանց մասնակցությունը խթանող ծրագրերի աջակցմանը:

«Շնորհավորում եմ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ և վստահ եմ, որ այս ցուցահանդեսը կօգնի շատ կանանց իրականացնելու իրենց գաղափարները: Տոնավաճառն ուղղված է աջակցելու փոքր և միջին բիզնեսի զարգացման գործում կին-գործարարների դերի բարձրացման ծրագրերին և մենք ուրախ ենք դառնալ այս միջոցառման գործընկերը», – նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն կանայք Երևանից և մարզերից, ինչպես նաև կանանց համար կիրառական և դեկորատիվ ապրանքներ արտադրողները: Բացի այդ, ցուցահանդեսի ավարտին կանցկացվի բարեգործական վիճակահանություն, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: