ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ձևավորել նոր իրավական կառուցակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ֆիզիկական անձանց վճարած եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ իրականացնել տարբեր կազմակերպությունների օգտին, հայտնում է Panorama.am-ը:
Մասնավորապես, նախագծի համաձայն՝ նախատեսվում է նման հատկացումների հնարավորություն սահմանել հասարակական կազմակերպությունների, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների համար։
Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովել համապատասխան իրավական մեխանիզմների ստեղծումը, որոնց հիման վրա քաղաքացիների կողմից արդեն վճարված եկամտային հարկը կարող է օգտագործվել նշված կառույցներին անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։





