AM
4 Մարտ 2011 - 09:09 AMT

Կարգալույծ է հռչակվել Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մարտի 4-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը` հիմք ընդունելով նրա` ամուսնալուծված լինելու պատճառով եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին դիմումը:

Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով Արմեն Դևեջյան, հաղորդում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը: