AM
10 Նոյեմբեր 2026 - 10:09 AMT

Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն, հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Նոյեմբերի 10-ին կառավարության ղեկավարը մասնակցելու է Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 11-ին Փաշինյանը նախատեսում է մեկնել Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին՝ COP31-ին։