Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ըթնացող պատանեկան Օլիմպիական խաղերում: Սուրեն Կատվալյանը քառորդ եզրափակչում բացահայտ առավելությամբ հաթել է Եգիպտոսը ներկայացնող Ֆահիդ Վազիռին ու դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան:
Դեռևս առաջին ռաունդում Սուրենը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին: 2-րդ ռաունդում նրա ուժգին հարվածից հետո եգիպտացի բռնցքամարտիկը կրկին հայտնվել է նոկդաունում, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը:
Կիսաեզրափակչում հայ մարզիկը կմրցի ճապոնացի Կենշին Շակունոյի հետ:
Նախորդ մենամարտում Կատվալյանը հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցչին:





