AM
11 Նոյեմբեր 2026 - 15:34 AMT

Աննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինվորը շատ ավելի լավ պայմաններում է պահվում, քան Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանցի զինվորը, որը ներխուժել է Հայաստանի տարածք և կրակել Սյունիքի Շաքի գյուղի բնակչի վրա, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվում է աննախադեպ լավ պայմաններում, մինչդեռ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այնտեղ պահվում է վատ պայմաններում։

«Ինքը պահվում է այդ հայտնի ԱԱԾ «պադվալում»։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը խայտառակություն է ու պետք է փակվի»,– հայտարարել է Գրիգորյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք է հայտնել, որ ադրբեջանցի զինծառայողի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ցուցաբերվող տարբեր վերաբերմունքը բնութագրում է գործող իշխանությունների քաղաքական մոտեցումները։ Նրա գնահատմամբ՝ այդ համեմատությունը ցույց է տալիս, թե ինչպես են իշխանությունները վերաբերվում իրենց քաղաքական ընդդիմախոսներին։

«Ադրբեջանցի զինվորը պահվում է աննախադեպ լավ պայմաններում, մինչդեռ կողքը նախագահ Ռոբերտ Քոչարյանն է նստած այնտեղ ու աննախադեպ վատ պայմաններում, և դա է այսօրվա իշխանության դեմքը»,– ասել է պատգամավորը։

Աննա Գրիգորյանը նաև հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Գրիգորյանն ընդգծել է՝ երբ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները լավ են, թող գնա մի ամիս այնտեղ մնա, հայտնում է Aysor.am-ը:

«Ընդհանրապես, արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի, ինքն այս փուլում իշխանության համար կարևոր է որպես Ալիևի Սահմանադրությունը գրող անձ, ոչ մի բան ավել»,- հավելել է Գրիգորյանը։

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման վերաբերյալ։ Ըստ հաղորդված տեղեկությունների՝ զինծառայողը գիշերն անցկացրել է բնակելի տներից մեկում, այնուհետև կրակ բացել տուն մուտք գործած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավորում ստացած կինը կարողացել է դանակով հարվածել ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։ Նասիմի Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել հինգ հոդվածներով: Նա կալանավորվել է 2 ամսով: