AM
11 Նոյեմբեր 2026 - 15:56 AMT

Ստեփանավանի համայնքի ղեկավար է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Ստեփանավան համայնքի նորընտիր ավագանու նիստում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավարող Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակով և հաղթանակ տարել։

Նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հանկարծամահ եղած՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի հիշատակը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ստեփանավանի համայնքապետի ընտրության նիստին ներկա չէին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավագանու 4 անդամները։ Նրանք նշել են, որ կուսակցությունը վերցրել է ավագանու 4 մանդատները, սակայն ներկայացուցիչներն այսօր չեն մասնակցել նիստին՝ Գևորգյանի մահվան պատճառով։

Նոյեմբերի 10-ին քրեակատարողական հիմնարկում սրտամկանի ինֆարկտի հետևանքով մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Վերջինս ընտրություններից առաջ կալանավորվել էր երկու ամիս ժամկետով։