Պոլսո Հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մերձեցումը, հայտնում է Պատրիարքարանի մամուլի ծառայությունը:
Պատրիարքը հյուրին ներկայացրել է պատրիարքարանի գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել Թուրքիայի հայկական համայնքի առօրյային և համայնքային կյանքին։
Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանն իր հերթին նշել է, որ այցի նպատակներից մեկն է ավելի հանգամանորեն ծանոթանալ տեղի հայ համայնքի հոգևոր և մշակութային կյանքին։
Սինանյանը նախատեսում է հանդիպումներ անցկացնել նաև Թուրքիայի հայկական կրթական և մշակութային հաստատությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։





