AM
12 Նոյեմբեր 2026 - 17:30 AMT

«Զվարթնոց» օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով։ Թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի: Այդ մասին հայտնել է օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը, տեղեկացնում է Radar.am-ը:

«Օդանավակայանի աշխատանքում որևէ փոփոխություն չկա»,-ասել է նա։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ուժային կառույցների ներկայացուցիչներն օդանավակայանում են, քանի որ օդանավերից մեկում ռումբի մասին ահազանգ էր ստացվել։