ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլին մեկնած Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը:
Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի կարճատև զրույցը։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը:
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկել ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացումը։
Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:





