AM
13 Նոյեմբեր 2026 - 10:52 AMT

Միրզոյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցերի: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը:

Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի կարճատև զրույցը։