Դուբլինում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել են երկկողմ ինտենսիվ քննարկումները՝ փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացման նպատակով:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացումը։
Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:





