AM
13 Նոյեմբեր 2026 - 13:03 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16- ին , 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 13-15-ը, ինչպես նաև նոյեմբերի 17-ի ցերեկը տեղումներ չեն կանխատեսվում։ Նոյեմբերի 16-ին ժամանակ առ ժամանակ, իսկ նոյեմբերի 17-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է անձրևային եղանակ։

Նոյեմբերի 13-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +6․․․+8 աստիճան, իսկ նոյեմբերի 15-ին՝ +13․․․+15 ատիճան: