AM
14 Նոյեմբեր 2026 - 10:50 AMT

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով:

IDBank-ի նարնջագույն տաղավարում այցելուները կարող են ծանոթանալ հիփոթեքային վարկավորման փաթեթներին՝ բանկում գործող պայմաններից ավելի ցածր տոկոսադրույքներով, մինչև 5% քեշբեքով և idcoin-ներով: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն նաև օգտվելու բնակարանի վերանորոգման անգրավ վարկավորման հատուկ պայմաններից: Բանկի կողմից ներկայացվող առաջարկների մանրամասները հասանելի են կայքում:

IDBank-ի Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ բանկի մասնակցության գլխավոր նպատակը այցելուներին նորարար ֆինանսական լուծումներ առաջարկելն է։

«IDBank-ի նարնջագույն տաղավարում ներկայացված հատուկ առաջարկներից օգտվելիս հաճախորդները, բացի արտոնյալ պայմաններից, կստանան նաև քեշբեք և idcoin-ներ: Մեր մասնագետները պատրաստ են տրամադրել անհատական խորհրդատվություն և ընդունել վարկավորման նախնական հայտերը:

Սիրով հրավիրում ենք բոլորին այցելել IDBank-ի տաղավար և ընտրել իրենց կարիքներին համապատասխան ֆինանսավորման լուծումը», – նշել է Քոչարյանը:

«Այցելե՛ք IDBank-ի տաղավար TOON EXPO.Invest 2026 Vol. 2-ում և բացահայտե՛ք ձեր երազանքների տունը ձեռք բերելու բացառիկ հնարավորությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: