AM
14 Նոյեմբեր 2026 - 12:58 AMT

Նոյեմբերի 15-ից Հայաստանում կրկին տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16- ին , 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 14-ին նույնպես կպահպանվի չոր եղանակը՝ առանց տեղումների, սակայն նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, ինչպես նաև նոյեմբերի 16-ի և 17-ի գիշերային ժամերին մայրաքաղաքում անձրև է կանխատեսվում։